Մենք արդեն Միացյալ նահանգներում ենք

Եվս մեկ ձեռքբերում!!!

Մոդդ Իվենց հայ-ֆրանսիական ընկերության ստեղծագործ մոտեցումները և համարձակ ձեռագիրը այսուհետ հասանելի են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և օտարերկրացիներին: Բացվելով Միացյալ Նահանգներում ՝ մենք նպատակ ունենք ոչ միայն տեղում տարածել մեր կողմից առաջարկվող նորարար և ինքնատիպ լուծումների մշակույթը, այլև զարգացնել Հայաստանը՝ որպես անհատական և բիզնես միջոցառումների անցկացման տարածք (հարսանիքներ, մկրտություններ, համաժողովներ, բիզնես այցելություններ և այլն): Modd Weddings-ի հետ    նրբաճաշակ, բազմաոճ և ինքնատիպ հարսանիքների պլանավորումն ու անցկացումը այսուհետ հնարավոր է նաև Միացյալ Նահանգներում բացված մեր գրասենյակի միջոցով: Մեզ հետ անհնարին ոչինչ չկա: Modd Weddings-ը  դարձնում է ցանկացած հարսանեկան արարողություն տարբերվող և յուրահատուկ:

Հավատարիմ մնալով Մոդդ Իվենց-ի սկզբունքներին՝ Լոս-Անջելես քաղաքի մեր նորաբաց  գրասենյակում հավաքված է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որոնք պատրաստ են կյանքի կոչել նույնիսկ ամենաանհավանական թվացող նախագծերը:

 
Տարիների փորձ, որը դարձավ աննախադեպ միջոցառում
IMG_7175

Մոդդ Իվենց հայ-ֆրանսիական կազմակերպությունը հոկտեմբերի 11-ին հանձն առավ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի բացման պաշտոնական արարողության կազմակերպումը:

Համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող այս հզոր կառույցի հետ ևս մեկ մեծամասշտաբ ծրագրով համալրեց Մոդդ Իվենցի պորտֆոլիոն, ինչպես նաև՝ մեր մատուցած ծառայություններից գոհ մնացած հաճախորդների ցանկը:

Այս նախաձեռնության դարձավ Մոդդ Իվենցի պատմության վառ էջերից մեկը:

Միջոցառման մասշտաբայնություն, կատարյալ ընթացքը և նրան հաջորդող հիացական արձագանքները վկայություն են մեր որակյալ և թիմային աշխատանքի:IMG_7175

Lire la suite >>
Եվս մեկ ստացված նախագիծ

2015 թվականի հոկտեմբերի 25-ին Մոդդ Իվենց Ընկերության աջակցությամբ իրականացվեց «ՍՊՍ Սիգարոն» Ընկերության օղու արտադրությամբ զբաղվող նոր ձեռնարկության բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին Ընկերության կողմից թողարկվող օղու 3 նոր ապրանքանիշներ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և բազմաթիվ հյուրեր:

Մոդդ Իվենց Ընկերությունը իրեն հատուկ ստեղծագործ մոտեցմամբ կարողացավ վառ և տպավորիչ դարձնել  Սիգարոն Ընկերության այս կարևոր իրադարձությունը:

Lire la suite >>
× Chat modd events

Nous sommes actuellement déconnecté. Vous pouvez nous envoyer un courriel à la place.